35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդն ընդունեց Անկախության Հռչակագիրը՝ փաստաթուղթ, որն իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին...
«Սամսոն ծրագիր»–ը (Samson Option) Իսրայելի միջուկային դոկտրինն է, որը պաշտոնապես երբեք չի հայտարարվել, բայց տարբեր փորձագետներ ու հետախուզության աշխատակիցներ, տարբեր զեկույցներ նկարագրում են դրա գոյությունն ու տրամաբանությունը...
Այսօր Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը ոչ միայն արտաքին թշնամին է, այլև այն իշխանությունը, որը քայլ առ քայլ գործում է թշնամու պահանջներով։
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես «խաղաղության» նախապայման...
Անցյալ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց և սկսվեց Օգոստոսի 23-ը՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, անկեղծորեն ասած, սիրտս չէր ենթարկվում մտքիս, և միտքս՝ սրտիս, որ շնորհավորական ջերմ ու ոգեղեն խոսքեր գրեմ իմ սիրելի ժողովրդին...
Վերջին մեկուկես տարվա հայաստանյան դիսկուրսում գոյություն ունեցող հիմնական նարատիվը «խաղաղության» մասին Փաշինյանի կողմից իրականցվող գործընթացն է։ Վերջինս ամեն ինչ անում է՝ հանրությանն ապացուցելու, որ «Հայաստանում այսօր առկա է խաղաղություն»...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հայ–ադրբեջանական հաշտեցման գործընթացն ավարտին մոտ է, և ստորագրվելիք փաստաթղթերը լիովին համապատասխանում են իրենց շահերին։ Այսինքն՝ Ալիևը նույնիսկ չի էլ թաքցնում, որ ամեն ինչ գրված է ադրբեջանական թելադրանքով ու սցենարով...
«Իրատես» - ի օգոստոսի 21–ի «Մեղայական խոսք՝ համարյա սուրբ Վարդապետին» հրապարակման մեջ հեղինակ Աշոտ Ռազմիկի Հունանյանը առանձնահատուկ մոլեռանդությամբ փորձել է ծաղրել Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր Ղևոնդ Ծայրագույն Վարդապետ Հովհաննիսյանին։...
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանից շարունակաբար միակողմանի զիջումներ կորզելու ալիևյան Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունը վերջնականապես հաստատվի որպես Հայաստանի ու հայերի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ ու քաղաքական-ռազմական ռեսուրսի տեսանկյունից ամենաէժան մոդել-միջոց...
Ալիևը երեկ մեկ ժամանոց ելույթ է ունեցել օկուպացված Քարվաճառում։ Որոշեցի, առանց ժամանակ կորցնելու, ծանոթանալ ելույթին, քանի որ Թրամփի մոտ լավ դերասանություն էր անում, որ խաղաղության է ձգտում։ Պարզվեց ի՞նչ՝ ելույթում հայ ժողովրդի նկատմամբ 4 անգամ կիրառում է «թշնամի» տերմինը...
Ալիևն ասում է՝ Հայաստանի հետ խաղաղությունը դա մեր հերթական հաղթանակն է, զուգահեռաբար ակնարկում՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի նորից պատերազմելու...
Ինչպես էլ ավարտվի պատերազմն ՈՒկրաինայում, այն, միևնույնն է, լինելու է Ռուսաստանի օգտին։ Խոսքը չի վերաբերում տարածքային ընդլայնմանը, խոսքը չի վերաբերում նրան, որ ծայրագույն պատժամիջոցների պայմաններում կարողացավ վերախմբավորվել ու դիմագրավել։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ Ռուսական պետության ռազմավարական վերաիմաստավորմանը...